Ödevim. Türkiye

Թարգմանությունը

Թուրքիան միմյանց է կապում Ասիան և Եվրոպան։ Այստեղ ապրում է 75 միլիոն մարդ։ Թուրքիայի մայրաքաղաքն Անկարան է։ Ամենամարդաշատ քաղաքը Ստամբուլն է։ Թուրքիան շրջապատված է չորս ծովերով։ Դրանք են՝ Միջերկրական ծովը, Սև ծովը, Էգեյան և Մարմարա ծովերը։ Միջերկրական ծովը Թուրքիայի հարավում է, Սև ծովը՝ հյուսիում է, Էգեյան ծովը՝ արևմուտքում է, Մարմարան՝ հյուսիս-արևելքում։ Թուրքիան շատ հարևաններ ունի։ Թուրքիայի հյուսիս-արևմուտքում Հունաստանն ու Բուլղարիան են, արևելքում Իրանն ու Հայաստանն են, հյուսիս-արևելքում՝ Վրաստանն է, հարավում՝ Սիրիան է, հարավ-արևելքում՝ Իրաքը։

Թուրքիան յոթ շրջաններից է կազմված։ Դրանք են՝ Մարմարայի, Կենտրոնական Անատոլիայի, Էգեյանի, Սև ծովի, Միջերկրածովյան, Արևելյան Անատոլիայի, Հարավարևելյան Անատոլիայի շրջանները։ Այս շրջաններից չորսի անուններn առաջացել են ծովերի անուններից, երեքը՝ տեղանուններից: Մարմարայի շրջանը Թուրքիայի ամենամարդաշատ շրջանն է։ Ստամբուլն այդ շրջանի մեջ է։ Այստեղ՝ և ամռանը, և ձմռանը տաք եղանակ է։ Այն Թուրքիայի արդյունաբերության շրջանն է։ Կենտրոնական Անատոլիայի շրջանը գտնվում է Թուրքիայի կենտրոնում։ Թուրքիայի մայրաքաղաք Անկարան հենց այս շրջանում է։ Այստեղ ամառները տաք են, ձմեռները՝ ցուրտ և ձյունառատ։ Այստեղ մարդիկ հիմնականում հողագործությամբ են զբաղվում։ Էգեյանի շրջանը գտնվում է արևմուտքում։ Իզմիրն այս շրջանում է։ Այտեղ եղանակը Մարմարա շրջանի նման է։ Այս շրջանում շատ տարածված է ձիթապտղի մշակությունը։ Սև ծովի շրջանը Թուրքիայի հարավում է։ Սա շատ անձրևոտ շրջան է։ Այդ պատճառով էլ այստեղ շատ են անտառները և բնության հրաշքները։ Միջերկրածովյան շրջանը Թուրքիայի հարավում է։ Այն ավելի լեռնային շրջան է։ Մարդիկ ապրում են ծովին մոտ գտնվող շրջանում։ Անթալիան՝ Թուրքիայի զբոսաշրջության դրախտը, այս տարածաշրջանում է գտնվում։ Արևելյան Անատոլիայի շրջանը Թուրքիայի ամենամեծ և լեռնային շրջանն է։ Ձմռանն այստեղ շատ ցուրտ է։ Այստեղ մարդիկ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ։ Հարավարևելյան Անատոլիայի շրջանը Թուրքիայի ամենափոքր և ամենատաք շրջանն է։ Այստեղ մարդիկ նույնպես հողագործությամբ են զբաղվում, ինչպես Կենտրոնական Անատոլիայում։

Leave a comment