«Քաղաքացիական կրթություն և Մասնակցություն» ծրագրի հանդիպում-քննարկում

Մարտի 29-ին Անի Պլազայում կայացավ ԿԳՄՍ-ի կողմից կազմակերպված «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի առաջին հանդիպում-քննարկումը, որին մասնակցում էի ես և ընկեր Աննան։ Հանդիպմանը ներկա էին մի շարք փորձագետներ, կրթական հաստատությունների, կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ուսուցիչներ։ Մի փոքր ծրագրի մասին։ Այն ունի երկու բաղադրիչ` ֆորմալ կրթության միջոցով դպրոցականների քաղաքացիական մասնակցության կարողությունների բարելավում և, երկրորդ, երիտասարդների քաղաքացիական … Continue reading «Քաղաքացիական կրթություն և Մասնակցություն» ծրագրի հանդիպում-քննարկում

Մարդու քաղաքացիական և քաղաքական իրավունքներն ու ազատությունները

Յուրաքանչյուր սովորող իր իսկ ցանկությամբ ընտրում է օրենքից որևէ հոդված և կարդում դրա կետերը Հոդված 18 1. Յուրաքանչյուր մարդ ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք: Այդ իրավունքն ընդգրկում է սեփական ընտրությամբ կրոն կամ համոզմունք ունենալու կամ ընդունելու ազատությունը և ինչպես միանձնյա, այնպես էլ ուրիշների հետ միատեղ, հրապարակավ կամ մասնավոր կարգով իր կրոնն ու համոզմունքները … Continue reading Մարդու քաղաքացիական և քաղաքական իրավունքներն ու ազատությունները

«Երիտասարդները հանուն հիմնարար իրավունքների ճանաչման և հարգանքի». Հաշվետվություն

Հելսինկյան Ասոցիացիայի կողմից կազմակերպվող մարդու իրավունքերի ճանաչմանը վերաբերող ծրագրին սկսել եմ մասնակցել նոյեմբերի ամսվա սկզբից։ Արդեն իսկ ծրագրի անվան ձևակերպումից պարզ է, որ այն կապված է իրավունքի և առհասարակ իրավագիտության հետ։ Անկախ, իմ ապագա մասնագիտական կողմնորոշումից՝ հարկ համարեցի մասնակցել ծրագրին քանի որ գիտեի, վերջինիս շնորհիվ ձեռք կբերեմ գիտելիքների ահռելի պաշար։ Վստահորեն կարող եմ ասել, որ … Continue reading «Երիտասարդները հանուն հիմնարար իրավունքների ճանաչման և հարգանքի». Հաշվետվություն

Աշխատանքային Օրենսդրությունը և դրանով կարգավորվող հարաբերությունները

Հարցեր՝ Որն է պարտադիր կամ հարկադիր աշխատանքը Պարտադիր կամ հարկադիր աշխատանք է համարվում որևէ ձևի հարկադրանքի գործադրմամբ կամ գործադրման սպառնալիքի տակ անձից պահանջվող կամ անձի կողմից կատարվող ցանկացած աշխատանքը կամ ծառայությունը, որի համար այդ անձը կամավոր չի հայտնել իր համաձայնությունը։ Աշխատանքային պայմանագրի կնքման նախադրյալները Գործատուն իրավունք ունի ինքնուրույն, ուղղակիորեն (առանց մրցութային կամ այլ ընթացակարգերի) համալրելու … Continue reading Աշխատանքային Օրենսդրությունը և դրանով կարգավորվող հարաբերությունները

2022-2023 ուս. տարվա առաջին կիսամյակի ամփոփում

Փոխադրվելով 11-րդ դասարան արդեն զգում ես ուս. տարվա կարևորություն ու նշանակությունը, քանի որ շուտով մենք էլ ենք դառնալու ավարտական դասարանի սովորող։ Չնայած սթրեսին ու լարվածությանը՝ այս կիսամյակն ինձ համար լի էր ձեռքբերումներով ու կարող եմ ասել, որ ուսումնական տարին շատ բարեհաջող եմ սկսել։ Մասնակցելով տարբեր նախագծերի, միջոցառումների՝ թե' դպրոցական, թե' արտադպրոցական ինքնազարգանում ես ու նորանոր … Continue reading 2022-2023 ուս. տարվա առաջին կիսամյակի ամփոփում

Իրավաբանական անձ հասկացողությոնը, հատկանիշները, տեսակները

Առևտրային և ոչ առևտրային իրավաբանական անձինք Առաջադրանք՝ Սահմանել հասարակական կազմակերպություն հասկացությունը Սահմանել պետական կազմակերպություն հասկացությունը Արդյոք անհատ ձեռնարկատերը իրավաբանական անձ է Արդյոք Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կառույց է Իրավաբանական անձի հիմնական դրույթները սահմանելու համար կարդալ քաղաքացիական օրենսգրքի Գլուխ 5-ի հոդվածները Որպես հավելում կարդալ սույն հոդվածը՝ Քաղաքացու ձեռնարկատիրական գործունեությունը 1. Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար քաղաքացին իրավունք ունի ստեղծել տնտեսական … Continue reading Իրավաբանական անձ հասկացողությոնը, հատկանիշները, տեսակները

Մանկավարժական աշխատողի իրավունքները և պարտականությունները

Ուսումնական հաստատությունում ովքե՞ր են վարչական աշխատողները։ Ուսումնական հաստատությունում վարչական աշխատողներ են՝ տնօրենը, կազմակերպիչները (դասղեկներ), դասավանդողները, տեխնիկական գործընթացները համակարգողները (գործավարներ), լրացուցիչ կրթության ուսուցիչները։ Ուսումնական հաստատությունում ովքե՞ր են «մանկավարժական այլ աշխատողները»։ Այլ մանկավարժական աշխատողներ կարող են լինել հոգեբանները, ներառական կրթությամբ զբաղվող մասնագետները, ժամանակավոր ծրագրերով դասավանդող մասնագետները։ Առաջադրանք Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո … Continue reading Մանկավարժական աշխատողի իրավունքները և պարտականությունները

Եթե դպրոցում չլիներ գնահատումը

Դպրոցում գնահատման համակարգը ուսումնական գործընթացի կարևոր բաղադրիչներից է։ Տարբեր դպրոցներ՝ պետական, մասնավոր, փորձարարական, այլընտրանքային, միջազգային, ունեն իրենց գնահատման համակարգը։ Ըստ իս ամենալավ գնահատման համակարգ ունեն միջազգային դպրոցները, քանի որ կրթական ծրագիրն ու պրոցեսն արդեն իսկ ուրիշ կերպ է կազմակերպվում։ Իսկ ի՞նչ եթե չլիներ գնահատումը.... Իրականում լուրջ հետևանքներ չի կարող լինել գնահատման համակարգի բացակայության պատճառով։ Սակայն, … Continue reading Եթե դպրոցում չլիներ գնահատումը

Սովորողի գնահատում

ե՞րբ եք գնահատվում Երբ աշխատանքի համար հատկացված «ժամկետը» լրանում է սկսվում է գնահատման գործընթացը։ Կարևոր է հասկանալ, որ ոչ միայն էական դեր է աշխատանքի բովանդակությունը և քանակը, այլ նաև՝ թե որքան ժամանակում ենք դա հասցնում կատարել։ Այստեղից էլ գալիս է ժամանակի կառավարում ասվածն ու դրա կարևորությունը դպրոցականների շրջանակում։ ո՞վ է գնահատում Գնահատում է նախևառաջ սովորողն … Continue reading Սովորողի գնահատում