Ուղղական խոսքի փոխակերպում

Մեջբերվող ուղղակի խոսք 1. Լինում է 2 տեսակի՝ • մտքում ասած, վաղուց ասած, գրավոր ասած խոսք, որ մեջբերվում է ուղղակի • բարձրաձայն ասած խոսք, զրույց՝ խոսող-խոսակից։ 2. Մեջբերվող ուղղակի խոսքը անջատվում է հեղինակի խոսքից • մտքում ասած, վաղուց ասած, գրավոր ասած խոսքը՝ չակերտներով։ Վերջակետը դրվում է չակերտից հետո։ • բարձրաձայն ասած խոսքի, զրույց՝ խոսող-խոսակից տարբերակի դեպքում՝ գրվում է նոր տողից, գծիկով։ 3.  … Continue reading Ուղղական խոսքի փոխակերպում

Նախագիծ. Պարույր Սևակ

Կենսագրություն Ծնվել է 1924 թվականի Հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում։ Պարույրը իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկի փոքր տարիքում մահի արդյունքում նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ նա սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ Պարույրը սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ … Continue reading Նախագիծ. Պարույր Սևակ

Ձեռքդ ետ տար ցավի վրայից

https://www.youtube.com/watch?v=3jnkNzYrJnk Վանո Սիրադեղյանը հայտնի է իր գրական աշխատանքներով, քաղաքական գործունեությամբ, և առհասարակ հենց իր կերպարով։ Մխիթար Սեբաստացու օրերին արդեն երկրորդ տարին է իրականացնում ենք Սիրադեղյանական ընթերցումներ, քննարկումներ, ուսումնասիրություններ։ Սակայն բացի հոդվածներից, ստեղծագործություններից նա ունեցել է նաև իր անձնական կյանքը, իր ընտանիքն ու գերդաստանը։ Այս կարճամետրաժ ֆիլմը, որը համեմված իր բնակավայրի գեղատեսիլ վայրերով, գյուղական կենցաղով և … Continue reading Ձեռքդ ետ տար ցավի վրայից

Վանո Սիրադեղյան. Արածեք ձեր խոտը

Մարկեսը ասում է՝ «Բազմացե՛ք, կովեր, կյանքը կարճ է»։ Հետեւեք իմաստունի խորհրդին, կերեք ձեր խոտը, կշտացեք ու բազմացեք խելքից դուրս, բայց դուրս մի՛ եկեք ձեր փարախի սահմաններից։ Մի՛ մտեք հայոց լեզվի տաճարը, մի՛ շփոթեք այն ախոռի հետ։ Վայելեք սիլոս ու «ախրանա», ման եկեք՝ կոտոշներիդ ժապավեններ կապած, քարշ եկեք արեւելյան քաղաքների բազարներում եւ հաճույքով շնչեք ձեր մանկության … Continue reading Վանո Սիրադեղյան. Արածեք ձեր խոտը

Հայոց լեզու. Կետադրություն

Կետադրի՛ր առակը․ -Ո՞ւր ես գնում,- հարցրեց ճամփորդը՝ հանդիպելով ժանտախտին։-Գնում եմ Բաղդադ Այնտեղ պիտի կոտորեմ հինգ հազար մարդու։Մի քանի օր անց, ճամփորդը նորից հանդիպեց ժանտախտին։-Դու ասացիր, թե կոտորելու ես հինգ հազար մարդու, բայց սպանեցիր հիսուն հազարի,-կշտամբեց նա։-Ո’չ,-առարկեց ժանտախտը,-ես սպանեցի միայն հինգ հազարին, մնացածները մեռան վախից։ Ստորակետ Ստորակետը դրվում է նախադասության կամ կապակցության  համազոր անդամները տրոհելու, միմյանցից … Continue reading Հայոց լեզու. Կետադրություն

Մուշեղ Գալշոյան. Ձորի միրոն

Ձորի Միրոն, Մուշեղ Գալշոյանի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը։ Թարգմանվել է ռուսերեն, լիտվերեն, բուլղարերեն։ 1979-1980 թվականներին «Երևան» կինոստուդիայում վիպակի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմը։ Արևմտյան Հայաստանում ընտանիքը կորցնելուց հետո Միրոն մասնակցում է Ֆիդայական կռվի, գաղթականների հետ հասնում Արևելյան Հայաստան։ Այլ Գաղթականների հետ նոր գյուղ հիմնեցին։ Միրոյի որդին գնաց պատերազմ ու չվերադարձավ։ Տարիներ անց Միրոն նոր ընտանիք կազմեց, տղա ունեցավ, որին էլի Հարութ … Continue reading Մուշեղ Գալշոյան. Ձորի միրոն

Մուշեց Գալշոյան. Դավոն

Պատմվածքի հղումը. Պատմվածքում Մուշեղ Գալշոյանը ընթերցողին ներկայացնում է Դավոյի կյանքը։ Պատմում է Դավոյի կյանքի անցած կարևորագույն դրվագների մասին։ Դավոն շատ սխալներ էր գործել, և արդեն ծեր էր. նրա մահը մոտեցել էր։ Նա զղջում էր իր միամտության և հիմար արարքների համար, որոնք գործել էր երիտասարդության տարիներին. Ինչո՞ւ չլսեց իր զորավարի հրամանը, չկարողանալով իրեն զսպել` ինչո՞ւ սպանեց … Continue reading Մուշեց Գալշոյան. Դավոն

Մուշեղ Գալշոյան Նախագիծ

Մուշեղ Գալշոյանը ծնվել է 1933թ. դեկտեմբերի 13-ին, Հայաստանի Թալինի շրջանում, բայց նրա մեջ մինչև կյանքի վերջին րոպեները անսասան մնաց սասունցի լինելու գիտակցությունը։ Նրա ծնողները սասունցի փախստականներ էին, ովքեր Արևելյան Հայաստան հասնելով՝ բնակության վայր ընտրեցին Թալինը։ Հայրը կորցրել էր առաջին ընտանիքը կոտորածների ժամանակ։ Սովորել է Երևանի Գյուղատնտեսական Ինստիտուտում, սկզբում աշխատել է իր մասնագիտությամբ, ապա դարձել լրագրող։ … Continue reading Մուշեղ Գալշոյան Նախագիծ

Զարմանալի աշուն

Տարվա այն ժամանակը, որը Քիթսը անվանեց «մառախուղների և պտղաբերության սեզոն», աշունը եղանակ է, որը հայտնի է իր բերքահավաքի ժամանակներով, տերևների պտույտով, սառչող ջերմաստիճանով և մթնեցնող գիշերներով: Գոյություն ունեն երկու տարբեր ժամկետներ, երբ կարելի է ասել, որ սկսվել է աշունը: Աշունը, ինչպես սահմանված է Արեգակի շուրջ Երկրի պտույտով, սկսվում է գիշերահավասարին, որն ընկնում է սեպտեմբերի 22-ին … Continue reading Զարմանալի աշուն