Ռազմամարզական ճամբար

Ռազմամարզական ճամբարները մեր ուս. պլանի կարևոր բաղկացուցիչ մաս են կազմում և չմասնակցել ճամփորդությունների՝ անհնար է։ Սակայն մի կողմ դնելով վերջինիս պարտադիր կամ ոչ պարտադիր լինելու հանգամանքը ես կցանկանամ պատմել՝ թե որքան հետաքրքրություն, հիշարժանություն և առօրյա կարևորություն է այն պարունակում։ Առհասարակ ես ճամփորդությունների մասնակցել շատ եմ սիրում, բայց ոչ միշտ է ստացվում անընդհատ գնալը և դրանից … Continue reading Ռազմամարզական ճամբար

Ձորագետի ափերով

Ամենուրեք։ Աղմուկ, քաոս, անհասկանալի իրադարձություններ։ Մեր ճամփորդությունը։ Ուրախ, անհոգ, անթվացյալ երջանիկ պահերով։ Հենց այսպես կարելի է նկարագրել մեզ և մեր շուրջը կատարվող իրադարձությունները։ Չեմ վախենա ասել, որ սա իմ ունեցած ամենակատարյալ ճամփորդությունն էր ու վստահ եմ, որ նույնպիսիք դեռ շարունակվելու են։ ԱՆմոռանալի պահերով, անհոգ ու էլ ինչ դրական բառեր կան՝ կարելի է այստեղ գրել։ Իմ՝ … Continue reading Ձորագետի ափերով

Հունվարյան ճամբար. Հինգերորդ օր

Էլ ինչ հետաքրքիր ճամբար, եթե գոնե մեկ այցելություն չլինի դեպի թանգարան։ Եվ մեր հունվարյան ճամբարի առաջին շաբաթվա ամփոփիչ վերջին օրը մի խումբ ճամբարականներով, և մեր ջոկատավար ընկեր Աննայի հետ այցելեցինք Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան։ Այստեղ եղել էի, երբ սովորում էի տարրական դասարանում և այս ձեռագրերի պատմության, նշանակության մասին շատ քիչ պատկերացումներ ունեի։ Այդ իսկ … Continue reading Հունվարյան ճամբար. Հինգերորդ օր

Դեպի Լոռի

Երկար ժամանակ էր ինչ եռօրյա ճամփորդության չէի մասնակցել, իսկ Լոռին իր գեղատեսիլ բնությամբ իսկն այն էր՝ ինչն ինձ պետք էր։ Անկեղծ ասած շատ եմ հոգնել Երևանյան կյանքից, փողոցներից, նույն վայրերից՝ դրա համար սիրում եմ ճամփորդել Հայաստանի մնացած մեծ ու փոքր քաղաքներով։ Իսկ Ալավերդին իմ այցելած քաղաքներից բավականին տարբերվում էր՝ իր հանգստությամբ, տեղ-տեղ կիսալքված ու ամայացած … Continue reading Դեպի Լոռի

Ռազմարզական ճամբարն Արատեսում

Ամառային այս շոգ, տոթ օրերը շատ հաճախ խանգարում են մեզ՝ մեր ընկերների հետ հանդիպմանը, շփմանը: Իսկ Արատեսյան ռազմամարզական ճամբարը բացի նրանից որ պարտադիր է, այլ նաև ցանկալի և հետաքրքիր է: Եվ այս ամենն ասում եմ տարբեր պատճառներով՝ մեզնից շատերը չէին եղել Արատեսում կամ ուղղակի այս եղանակին, չէին ունեցել վրանային ճամփորդություն, չգիտեին ուսուցիչներից ոմանց... մի խոսքով … Continue reading Ռազմարզական ճամբարն Արատեսում

Ուսումնական ճամփորդություն. Չարենցի կամար

Մարտի 19 Մեկօրյա ուսումնական ճամփորդություն՝ Չարենցի կամար հուշարձան, Արարատի կամար, գտնվում է Կոտայքի մարզ,  Ողջաբերդ գյուղում, Երևան-Գառնի ճանապարհի աջ կողմում։Գառնու ամրոց Խստիվ պահպանել հակահամաճարակային կանոնները։ Նպատակը՝ հայրենագիտական-ընթերցողական։Նախապատրաստական աշխատանքներ․Տեղանքի և կամարի մասին տեղեկություններ։Գառնու հեթանոսական տաճարը։Չարենցյան նյութերի պատրաստում։Ընթացքում՝ չարենցյան ընթերցումներ, ուղիղ եթերներ, լուսանկարներ։Ճամփորդության պատասխանատուներ՝ Սոֆյա Այվազյան, Նունե ՄովսիսյանՄասնակիցներ՝ ավագ դպրոցի սովորողներ (ցուցակը ճշտվում է)։Մեկնում՝ մարտի 19-ին, ժամը՝ 12։00, Մայր դպրոցիցՎերադարձ՝ մինչև ժամը՝ … Continue reading Ուսումնական ճամփորդություն. Չարենցի կամար

Դեպի Թռչկան

Առավոտ կանուխ արթնացա արդեն տրամադրված,որ առաջին անգամ գիտելիքի օրը նշելու եմ՝ ոչ դպրոցում, ոչ էլ տանը, այլ դասընկերներիս հետ բարձունքին: Պատրաստվեցի, նախաճաշեցի և քրոջս հետ դուրս եկա, նա ակադեմիա դասի, իսկ ես՝ մեր կրթահամալիր: Երկար ժամանակ էր ինչ չէի տեսել ընկերներիս, իսկ ճամփորդությունը հիանալի առիթ էր դրա համար: Նստեցինք ավտոբուս, ճանապարհին մեկ խոսում, պատմում էինք … Continue reading Դեպի Թռչկան

Արատես. Օր 2

Արատեսյան օրերն անցնում են շատ հետաքրքիր և հիշարժան։ Երկրորդ օրը մենք սահնակով սահեցինք, բարձրացանք սար ուր կար ձյունե քանդակներ, որոնք քանդակել եին հայտնի քանդակագործները։ Օրերն անցնում էր շատ հետաքրքիր և հիշարժան։ Ափսոս, որ այդքան շուտ ավարտվեցին ճամբարային օրերը։ https://youtu.be/fGsgm-JyGpM