Ստեղծագործ պատանի

Ինձ մատնացույց են անում Անընդհատ հիշեցնում, որ մեղավորը ես եմ, Ամենուրեք տարածում, որ այդ մեկը` ես եմ, Երևի՞ հեշտ է մատնացույց անելը։ **** Ուզում եմ քնել, փակել աչքերս, Սուզվել երազներիս մեջ բաղձալի, Հեռանալ այս իրականությունից ցավալի, Ուզում եմ փակել աչքերս, վերանալ այս աշխարհից։ Ուզում եմ գնալ հեռու հեռուները, Որտեղ չկան մարդիկ այսօրվա աշխարհից,  Չկա աղմուկ, … Continue reading Ստեղծագործ պատանի

Մեզ թվում է՝ թե շինում ենք, այնինչ իրականում քանդում ենք

Պապիկս Ալցհեյմերիա ունի... Չեմ կարծում այն շատերի համար անծանոթ հիվանդություն է, ծեր, մեծահասակ մարդկանց մոտ հայտնի երևույթ է, դրանից էլ պապիկս ունի։ Վերջին շրջանում հետաքրքիր է՝ կարող է մոռանալ սովորական երևույթները, բայց, օրինակ՝ ինչպես են ասում կոշիկի Шнурки հայերեն՝ քուղերը, հաստատ չի մոռանա։ Եվ երբեմն նա նման բառեր ու արտահայտություններ ասելով կարող է մեզ զարմացնել, … Continue reading Մեզ թվում է՝ թե շինում ենք, այնինչ իրականում քանդում ենք

Լռության համերգ

Ինչ հետաքրքիր է, համերգ, որտեղ պետք է լսենք լռությունը... Իսկ լռությունը լսել հնարավո՞ր է, կամ այսի՞նքն, ոնց կարող ես լսել լռությունը.... Անհասկանալի, անտրամաբանական, կամ մոդայի մեջ մնալու համար ասված ՝ հռետորական հարցերի մի շարան... Խոսակցությունը, երաժշտությունը, դրանք ձայներ են, որոնք մենք լսում ենք ամեն օր: Դրանք մեզ ուղեկցում են մեր ողջ կյանքի ընթացքում, և հաճախ … Continue reading Լռության համերգ

Աղմկոտ լռություն

Մղձավանջային գիշեր էր Տեր-Ղուկասյանների համար: Բղավոցների, գոռոցների, ճիչերի և հեկեկանքի ձայները դուրս էին թափվում բնակարանի յուրաքանչյուր բաց անցքից, գնում, հասնում էին հարևանների ականջներին: Ամբողջ բակը Տեր-Ղուկասյանների տանից լսվող ահասարսուռ ձայների հանգամանքներն էր քննարկում: Իսկ նրանց՝ հենց Ղուկասյանների համար գիշերը լցված էր խորը վշտով: Եվ հանկարծ ձայներին տրվում  է ավարտ՝ մեկ ապտակով, ապտակն իր վրա վերցրեց … Continue reading Աղմկոտ լռություն

Ստեղծագործում եմ

Պիտի աշուն լիներ Պիտի աշուն լիներ, Պիտի միայն տերևներն ընկնեին, Միայն ծառերը պիտի մերկանային, կորսվեին, Միայն երկինքը պիտի լացեր: Աշունը լացում էր, լացում էինք նաև մենք, Բայց մեր ցավը հայրենիք կորցնելն էր, Իսկ նրանը՝ սերը չգտած, այն կորցնելն էր: Երկար երկմտելուց հետո աշունն ու ես իրար կգրկենք, Աշունն ինձ իրենով կպարուրի, իսկ ես ինձ հայրենիքով, … Continue reading Ստեղծագործում եմ

Անձնական երջանկություն

Որտեղի՞ց է գալիս մեր անձնական երջանկությունը... Անձնական երջանկությունն այսօր շատերիս համար՝ դա լավ սովորելը, ավարտելը, աշխատանքի ընդունվելը, ընտանիք կազմելն ու սեփական կյանքը վայելելն է: Սովորական երջանկություն, շատերիս կյանքը հենց այսպես ենք պատկերացնում, ծնողներն իրենց երեխաների համար երջանկությունը գտնում են հենց սրա մեջ... դեեեե սովորական երևույթ է, բայց... Միթե՞ սա է անձնական երջանկությունը, կարծում եմ, ո՛չ, … Continue reading Անձնական երջանկություն

Պիտի աշուն լիներ

Պիտի՛ աշուն լիներ: Պիտի՛ առատություն լիներ: Պիտի՛ սեր լիներ: Բայց այդպես էլ «պիտի»-ն մնաց, չիրականցավ: Դարձավ՝ աշուն չեղավ, առատություն, սեր չեղավ: Էդ բառերի հականիշներն ավելի շուտ իրականացան, քան հենց բուն բառերը... Աշուն է: Այս եղանակին Տերյանն իր ձեռքը գրչին նվիրած, կամ հակառակը՝ գրիչը ձեռքին նվիրած, կամ էլ իրեն գրչին նվիրած գրում էր իր աշնանային, թախծոտ, … Continue reading Պիտի աշուն լիներ

Պետք չէ բժիշկ առողջներին , այլ պետք է հիվանդներին

Վաղ առավոտյան մի երիտասարդ աղջիկ խառնիճաղանճ մազերով, վեր կացավ և գնաց իր ընտանեկան բժշկի մոտ: Բժշկի աշխատավայրը երկու կիլոմետր այն կողմ էր իր տանից: Ճանապարհին մտածում էր թե ինչ պետք է ասեր, ինչպես պետք էր բացատրել քիմիկ-կենսաբանին, որ սիրտը կոտրվել է, որ այն բուժել է պետք, որ այսպես ապրել հնարավոր չէ: Մոխրագույն պատերով փակված չորս … Continue reading Պետք չէ բժիշկ առողջներին , այլ պետք է հիվանդներին

Հայաստանի բնությունը

Հայաստանն ունի չնաշխարհիկ բնություն, հյուսիսից հարավ ձգվում են նրա փառապանծ լեռները, թարմ օդը և թռչունների անապակ ձայնը միաձուլվելով գյուղացիների հողի հետ շփվող գործիքների ձայնի հետ՝ ստեղծում է գեղեցիկ աղմուկ: Հայոց բնաշխարհը տարատեսակ է իր կենդանիներով, բույսերով, յուրահատուկ է իր վեհ դիրքով: Մենք՝ հենց բնակիչներս այս սրբազան հողի, ունենք մեր առաքելությունը պահպանելու մեր հայրենիքն ու բնությունը՝ … Continue reading Հայաստանի բնությունը