Փախուստ Էրգրից, գրքի վերլուծություն

Նաիրա Պողոսյանի և Ռուբեն Մելքոնյանի համահեղինակությամբ գիրքը պատմում է Մեծ եղեռնից հետո Օսմանյան կայսրությունում մնացած հայերի և Թուրքիայի կողմից նկատմամբ վարած քաղաքականության մասին։ Գրքում նկարագրվում է նաև Խորհրդային Միության կողմից վարած քաղաքականությունտ՝ Կարսն ու Արդահանը Թուրքիայից հետ պահանջելու մասին։ Բավականին հետաքրքրական ու կարևոր փաստ է այն, որ գրքի համար հիմք են հանդիսացել Հայոց ցեղասպանությունից փրկվածների և ժառանգների մասին արխիվներում թողած թուրք պատմաբանների աշխատությունները, որոնք հետազոտել … Continue reading Փախուստ Էրգրից, գրքի վերլուծություն

Պատմություն. Փետրվար

Առաջադրանք 3․ Գրեք էսսե «Թավիշից աղետ» թեմայով: Թեմայի վերնագրման հետ անհամաձայնության դեպքում ինքներդ վերնագրեք այն: Այն ինչ տիրում է 2018, և հատկապես 2020 թվականից հետո ինձ համար իսկական քաոս է և որքան խորանում եմ շատ թեմաների մեջ, հարցերն ու հարցականները գնալով շատանում են։ Սակայն էսսեի վերնագրի հետ առարկություն չունեմ և համամիտ եմ ձևակերպման հետ։ Այն, որ … Continue reading Պատմություն. Փետրվար

Ամեն ինչ տեղի ունեցավ մեր մասնակցությամբ. Տիար Բլեյան

https://youtu.be/fLwyynltOWs Տիար Բլեյանն իր հարցազրույցի ընթացքում՝ կապված պատերազմի և դրա հետևանքների վերաբերյալ, բավականին հետաքրքիր և իրատեսական մտքեր ու գաղափարներ է առաջ քաշում։ Ամենաառաջին միտքը, որի հետ ես կիսում եմ իր կարծիքը, համերաշխության դրսևորման մասին է։ Համերաշխությունը, ըմբռնողակությունը, կարեկցանքն ամենակարևոր բանալիներից մի քանիսն են անցնելու և միասին հաղթահարելու հետպատերազմյան շրջանը։ Ինչպես նաև, անհրաժեշտությունն իրականացնելու համապարփակ պաշտպանություն՝ … Continue reading Ամեն ինչ տեղի ունեցավ մեր մասնակցությամբ. Տիար Բլեյան

Ալմա-Աթայի Հռչակագիր. Պատմություն և հետևանքներ

Ալմա-Աթայի հռչակագիրը ստորագրվել է 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Ղազախստանի վերոնշյալ նախկին մայրաքաղաքում։ Ստորագրող կողմեր են եղել՝ Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ադրբեջանը, Ղրղզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը։ ՀՀ-ն ներկայացրել է Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռուսաստանը՝ Բորիս Ելցինը, իսկ Ադրբեջանը՝ Այազ Մութալիբովը։ Հռչակագրի լեզուն ռուսերենն է։ Հռչակագիրը վերահաստատումն է եղել՝ Բելովեժյան համաձայնագրին։ Ինչպես նաև, հռչակում, որ ԱՊՀ … Continue reading Ալմա-Աթայի Հռչակագիր. Պատմություն և հետևանքներ

Անհատական նախագիծ. SOAD-ի “Boom!” երգի քաղաքական կոնտեքստը

Անհատական ինքնակրթություն նախագծի շրջականերում կատարում եմ System Of A Down խմբի BOOM! երգի քաղաքական կոնտեքստի ուսումնասիրություն։ Ստորև երգի տեսահոլովակը. https://www.youtube.com/watch?v=bE2r7r7VVic&ab_channel=systemofadownVEVO Երգը թողարկվել է 2003 թվականին։ Տեսահոլովակում ակնհայտ ներկայացված են իրական կադրեր ցույցերից, որոնք տեղի են ունեցել աշխարհի տարբեր անկյուններում՝ ի դեմ Իրաքի պատերազմի։ Հատկանշական փաստ է նաև այն, որ երգի բառերի հիմքում հասարակ ցուցարարների խոսքերն … Continue reading Անհատական նախագիծ. SOAD-ի “Boom!” երգի քաղաքական կոնտեքստը

Պարտադիր իմացության կետեր Արցախյան առաջին պատերազմի ժամանակագրությունը; Սեպտեմբերի 2-ին 1991 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) անկախության հռչակագիրը 1992/ Փետրվար 25-26-ին հայկական կամավորական ջոկատները ազատագրեցին Խոջալուն։ Մայիս 8-ին հայկական զինված խմբավորումները գրավեցին Շուշի քաղաքը։ Մայիս 18 -ին հայկական զինված խմբավորումները գրավեցին Բերձոր քաղաքը։ Հունիս 12-ին ադրբեջանական բանակի լայնամասշտաբ հարձական շնորհիվ Շահումյանի շրջանը անցավ վերջիններիս ենթակայության տակ։ Հուլիսին ադրբեջանական բանակը գրավեց Մարտակերտ քաղաքը, սեպտեմբերին Լաչինի միջանցքի ճակատամարտը։ 1993/ Մարտ - … Continue reading

Հայ ժողովուրդը երրորդ աշխարհամարտի մարտադաշտերում. Ռուսական հերթական կայսրության կործանումը. դասեր աշխարհի, Ռուսաստանի և հայերի համար

Պարտադիր իմացության կետեր «Սառը պատերազմ»-ի ժամանակագրությունը։ Մարտի 12, 1947-ից դեկտեմբերի 26, 1991։ Սառը պատերազմը  Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սկիզբ առած համաշխարհային աշխարհաքաղաքական, ռազմական, տնտեսական և գաղափարական առճակատումն է Արևմուտքի (Միացյալ Նահանգներ, ՆԱՏՕ-ի դաշնակիցներ և այլք) և Սոցիալիստական ճամբարի (ԽՍՀՄ և Վարշավյան համաձայնագրի դաշնակիցներ) երկրների միջև։ ԱՄՆ-ի նախագահ Թրումանը 1947 թ. փետրվարին Կոնգրեսին հղված իր ուղերձում ձևակերպեց Եվրոպան խորհրդային ծավալապաշտությունից փրկելու ծրագիրը։ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական նոր … Continue reading Հայ ժողովուրդը երրորդ աշխարհամարտի մարտադաշտերում. Ռուսական հերթական կայսրության կործանումը. դասեր աշխարհի, Ռուսաստանի և հայերի համար

Ազատագրական շարժման նոր մեկնարկը 1988 թվականին

Պարտադիր իմացության կետեր․ 1․ Ազատագրական շարժման սկիզբը՝ ամսաթիվը։ 1988 թվականից փետրվարի 13-ից մինչև 1991 թվականի ապրիլի 30-ը։ 2․ Ազատագրական շարժման սկիզբը՝ իրադարձությունների համառոտ նկարագրությունը։ Արցախյան շարժման առաջին իսկ օրերից Ադրբեջանում սկսվել է սանձարձակ հակահայկական քարոզչական պատերազմ։ Հակառակորդը դիմել է տնտեսական շրջափակման ամենատարբեր ձևերի՝ արտաքին աշխարհից, մանավանդ Հայաստանից ԼՂԻՄ-ի մեկուսացմանը, ժողովրդատնտեսական բեռների, սննդամթերքի, վառելանյութերի և առաջին անհրաժեշտության այլ իրերի ներկրման կամ տեղափոխման արգելակմանը ևս։ Դադարեցվել … Continue reading Ազատագրական շարժման նոր մեկնարկը 1988 թվականին

2022-2023 ուս. տարվա առաջին կիսամյակի ամփոփում

Փոխադրվելով 11-րդ դասարան արդեն զգում ես ուս. տարվա կարևորություն ու նշանակությունը, քանի որ շուտով մենք էլ ենք դառնալու ավարտական դասարանի սովորող։ Չնայած սթրեսին ու լարվածությանը՝ այս կիսամյակն ինձ համար լի էր ձեռքբերումներով ու կարող եմ ասել, որ ուսումնական տարին շատ բարեհաջող եմ սկսել։ Մասնակցելով տարբեր նախագծերի, միջոցառումների՝ թե' դպրոցական, թե' արտադպրոցական ինքնազարգանում ես ու նորանոր … Continue reading 2022-2023 ուս. տարվա առաջին կիսամյակի ամփոփում

Անհատական նախագիծ. Նոյեմբեր

Կոգնիտիվ Նեյրոգիտություն և հոգեբանություն Օգտագործված աղբյուրներ Cognitive Neuroscience Cognitive Psychology and Cognitive Neuroscience Հոգեբանություն Կոգնիտիվ նեյրոգիտությունը նյարդաբանության ենթաոլորտ է, որն ուսումնասիրում է մարդու ճանաչողության հիմքում ընկած կենսաբանական գործընթացները, հատկապես՝ կապված ուղեղի կառուցվածքների, գործունեության և ճանաչողական ֆունկցիաների միջև: Նպատակն է որոշել, թե ինչպես է ուղեղը գործում և ինչպես է հասնում կատարողականությանը: Կոգնիտիվ նեյրոգիտությունը համարվում է ինչպես … Continue reading Անհատական նախագիծ. Նոյեմբեր