Փախուստ Էրգրից, գրքի վերլուծություն

Նաիրա Պողոսյանի և Ռուբեն Մելքոնյանի համահեղինակությամբ գիրքը պատմում է Մեծ եղեռնից հետո Օսմանյան կայսրությունում մնացած հայերի և Թուրքիայի կողմից նկատմամբ վարած քաղաքականության մասին։ Գրքում նկարագրվում է նաև Խորհրդային Միության կողմից վարած քաղաքականությունտ՝ Կարսն ու Արդահանը Թուրքիայից հետ պահանջելու մասին։

Բավականին հետաքրքրական ու կարևոր փաստ է այն, որ գրքի համար հիմք են հանդիսացել Հայոց ցեղասպանությունից փրկվածների և ժառանգների մասին արխիվներում թողած թուրք պատմաբանների աշխատությունները, որոնք հետազոտել են գրքի հեղինակները։

Գիրքը մեծամասամբ փաստահավաք աշխատություն է, որտեղ ներկայացվում է ցուցանիշներ, թվեր, վերլուծություններ հայրենադարձման, Սովետական Հայաստան վերադարձի մասին։ Գրքում ներկայացվում և նաև մի քանի անգամ քննարկվում է հայերի վերադարձի տերմինի մեկնաբանությունը, այն հայրենադարձություն էր, իմիգրացիա էր, թե ուղղակի տեղաշարժ էր հայրենիքի մի մասից՝ մյուսը։ Եվ հենց այս քննարկումներն էլ գրքի ընթերցումն ինձ համար բավականին հետաքրքիր դարձրին, քանի որ թեմային և պատմական այդ իրադարձություններին շատ մակերեսորեն էի ծանոթ։

Գիրքն ընթերցելուց հետո ես եկա այն եզրակացությանը, որ սա ոչ թե հայրենադարձություն էր, այլ տեղաշարժ հայրենիքի մի մասից՝ մյուսը։ Գրքի վերջում ներկայացվող հարցազրույցներից (ստորև կան մի քանի մեջբերումներ) արդեն հասկանալի դարձավ որ շատերի համար դա ուղղակի Թուրքիայի տարածքում ապրել չէր, դա իրենց պատմական տունն էր, և այն ոչ թե Թուրքիա էր, այլև Արևմտյան Հայաստան՝ հայրենիքի մի մաս։ Եվ հավանաբար սովետական պրոպագանդայի քայլերից մեկն էր սա հայրենադարձություն անվանել։

Ինձ դուր եկավ գրքի այս հատվածը, «Ազգագրագետ Արմենուհի Ստեփանյանը մեջբերում է պոլսահայ մտավորական Հովհաննես Ասպետի այս խոսքը, «Կա երկիր մը, բայց հայրենիք այլևս գոյություն չունի»»։ Եվ ընդհանուր, գիրքը բավականին հետաքրքիր մեջբերումներով, տեղ-տեղ վիճահարույց թեմաների բարձրաձայնումով՝ բավականին մատչելի և արագ ընթեռնելի էր գրված։ Եվ արդեն գրքի վերջում ներկայացվում էր մեր հայրենակիցների հարցազրույցները, որոնցից որոշները նախընտրեցի դուրս գրել փոքր հատվածներով։

Թուրքիայում Դուք և Ձեր ընտաբիքտ տիրապետե՞լ եք մայրենիին։ Որքա՞ն հաճախ և ու՞մ հետ եք խոսել հայերեն։

Չենք տիրապետել, մայրս թրքախոս էր։ Մեր ապրած վայրում հայկական դպրոցի հնարավորություն չի եղել, հայրս մեզ՝ իր երեխաներին, ուղարկել է Ստամբուլ, որպեսզի հայերեն սովորենք։ Սակայն տանը հայերեն չէինք խոսում։

Թուրքիայում բնակվելիս եղե՞լ եք որևէ կուսակցության կամ կազմակերպության անդամ։

Կուսակցության անդամ չեն եղել, սակայն ձախակողմյան գաղափարախոսությանը բնականաբար հարել են։

Խորհրդային Հայաստան արտագաղթելու գաղափարը երբվանի՞ց է եղել Ձեր ընտանիքում։

Ճիշտն ասած, մեր ընտանիքում եղել է այդ գաղափարը, քանի որ հայերեն խոսել ենք, հայասեր ենք եղել, հայրենասեր ենք եղել, անգամ Գերմանիայում ընտանիքում խոսել ենք՝ վեր կենանք, գնանք Հայաստան։ Էդիկ Հովհաննիսյանը ասում էր. «Շատ լավ տեղ է Հայաստանը։ Եթե քաղաքականության հետ գոր չունես, լավ է կյանքը»։ Բայց, ի վերջո, այդ քայլը չենք արել։

Հղումը

Leave a comment