Գործնական աշխատանք. մայիս 22

Վերաբերականներ՝գնահատողական վերաբերմունք.

  1. հաստատական-այո՛, անխոս, իհարկե, անշուշտ, անպայման, անտարակույս, ինչո՞ւ չէ…
  2. ժխտական-ո՛չ, չէ՛, բնավ
  3. երկբայական-ասես, արդյոք, գուցե, դժվար թե, թերևս, ինչպես երևում է…
  4. գնահատողական-ափսոս, ավաղ,  հազիվ թե, հավանաբար…
  5. սաստկական-անգամ, էլ, իսկ, մանավանդ, հենց, անգամ, մինչև իսկ…
  6. սահմանափակման-գեթ, գոնե, միայն, թեկուզ, լոկ, սոսկ… և այլն։

Առաջադրանք.Գտի՛ր վերաբերականները.

Մի՞թե (երկբայական)վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի,
Մա՞հն է արդյոք (երկբայական), թե նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նաիրի։

Դուրս գրիր կապերը, որոշիր՝հետադրություն են, թե նախադրություն.

Անցյալ գիշեր մի տարօրինակ երազ տեսա։ Մի անծանոթ ձայն ասաց.
-Ներեցեք, որ խցկվում եմ Ձեր երազի մեջ (Հետադրություն, սեռական), բայց Ձեզ հետ(Հետադրություն, տրական) միանգամայն անհետաձգելի գործ ունեմ։ Միայն Դուք կարող եք օգնել ինձ. ուրիշ ոչ ոք։
Երազիս ես պատասխանեցի.
-Չարժե ներողություն խնդրել, էնքան էլ(Հետադրություն) լավ երազ չէր. եթե կարող եմ ինչ-որ բանով օգնել…
-Մի միայն դուք,- ասաց ձայնը,- հակառակ դեպքում ես ու իմ ժողովուրդը դատապարտված ենք կործանման։
-Տեր Աստված,-աղաչեցի ես։
Նրա անունը Ֆորկա էր և սերում էր շատ հին ցեղից։ Անհիշելի ժամանակներից նրա ցեղակիցները ապրել են արձակ դաշտերում՝ շրջապատված հսկայական լեռներով։ Նրանք միշտ խաղաղ են ապրել, օրինակելի օրենքով, իսկ երեխաներին դաստիարակել են սիրով ու հանդուրժողականությամբ։ Նույնիսկ ունեցել են իրենց ականավոր նկարիչները։ Ու, չնայած նրանցից ոմանք թուլություն են տածում թունդ խմիչքների նկատմամբՀետադրություն, սեռական), երբեմն էլ, ճիշտ է, շատ հազվադեպ, մեռնել բռնի մահով, նրանք իրենց համարում են բարի և հարգանքի (արժանի, Հետադրություն) մտածող էակներ, որ….
-Լսեք,- ընդհատեցի ես,- գուցե միանգամից անցնենք գործի՞. Ձեր անհետաձգելի գործին։
Ֆրոկան ներողություն խնդրեց շատախոսության (համար, Հետադրություն), բայց բացատրեց, որ իր աշխարհում խնդրանքը պիտի հաջորդի խնդրողի բարոյական արժանիքների ընդարձակ շարադրանքին. այդպես է գործող կարգը։
-Դե լա՜վ,- հանգստացրի նրան,- Եկեք գործի անցնենք։
Ֆրոկան շունչ քաշեց ու սկսեց։ Նա պատմեց ինձ, որ մի հարյուր տարի (առաջ, Հետադրություն) (ժամանակի (մասին, Հետադրություն) իրենց պատկերացմանը համապատասխան) երկնքից իջավ անհավանական չափսերի դեղնակարմիր մի սյուն։ Սա վայրէջք է կատարել իր մեծությամբ երրորդ քաղաքի կենտրոնական հրապարակում՝ Անհայտ Աստծո հուշարձանի (մոտ, Հետադրություն)։ Սյունն իրենից ներկայացնում էր տձև և երկու միլի ջրջագծով մի գլան։ Բնության բոլոր օրենքներին (հակառակ, Հետադրություն) սա հանկարծ բարձրացել է վեր և սարքերի համար դարձել անհասանելի, հետո նորից իջել նախկին տեղը։ Այդ ժամանակ նրանք որոշել են ազդել գլանի (վրա, Հետադրություն) ցրտի, տաքի, մանրէների, պրոտոնային ռմբակոծության (միջոցով, Հետադրություն, սեռական), վերջապես բոլոր հնարավոր միջոցներով, բայց՝ ապարդյուն։ Սարսռազդու մեծությամբ՝ նա անշարժ կանգնեց ուղիղ հինգ ամիս, տասներկու ժամ և վեց րոպե։ Հետո, (առանց, Նախադրություն, սեռական) որևէ ակնհայտ պատճառի, գլանն սկսեց շարժվել հյուսիս-արևմտյան ուղղությամբ։ Շարժման միջին արագությունը կազմում էր ժամում 78.881 մղոն (արագության (մասին, Հետադրություններ) իրենց պատկերացմամբ)։ Սա երկայնության 183.223 և լայնության 20.011 աստիճանի վրա փորեց մակերեսը, որից հետո անսպասելիորեն անհետացավ։
Այս անհավանական իրադարձությունը ուսումնասիրելու (համար, Հետադրություններ) սիմպոզիում հրավիրվեց, որին մասնակցում էին գիտության բոլոր լուսավոր գլուխները։ Եզրահանգման փաստաթղթում նրանք հայտարարեցին, որ այդ երևույթը չի բացատրվում, առանձնահատուկ է և, ամենայն հավանականությամբ, հետագայում չի կրկնվի։
Բայց ուղիղ մի ամիս (անց, Հետադրություններ) դա կրկնվեց։ Այս անգամ գլանն իջավ մայրաքաղաքի մոտ…

Առաջադրանք. գտի՛ր հրամայական եղանակի բայերը, որոշիր նաև սեռը և կազմությունը.

— Հե՜յ, քաջ Թաթուլ, կանչեց Շահը,
Անմա՞հ էիր քեզ կարծում.
Ե՛կ (գալ, չեզոք, պարզ) , բերել եմ ես քու մահը,
Ի՜նչ ես թառել ամրոցում։

***

— Հապա լըցրե՜ք (լցնել, ներգործական, պարզ) , իմ քաջ հյուրեր,
Բաժակներըդ լիուլի,
Խըմենք— Աստված կըտրուկ անի
Թուրը իմ քաջ Թաթուլի։

***

Պառկած է իբրև Թաթուլ իշխանը
Նազելի կընոջ գըլուխն իր կըրծքին,
Ու իբր ասում է՝ վե՛րկաց(վեր կենալ, չեզոք, պարզ, անկանոն) , իմ հրեշտակ,
Թո՛ղթողել, ներգործական, պարզ , որ սպանեմ ես էդ հըրեշին։

Դերբայ

Ձևաբայեր

անկատար-ում                            գրում, կարդում
վաղակատար-ել, ացել               գրել, կարդացել
ապակատար-ելու, ալու              գրելու կարդալու
ժխտական-(չեմ), ի, ա                (չեմ/չէի) գրի, (չէի/չեմ) կարդա

Առաջադրանքներ

1. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

Ալեքսանն այժմ ապրում էր միակ որդու՝ Բաբկենի ընտանիքի հետ, իր պապի կառուցած երեքսենյականոց բնակարանում, բայց վաղուց ի վեր տարվա մեծ մասն անցկացում էր այգու տնակի փոքրիկ պատշգամբում որտեղից ի դեպ մի չքնաղ տեսարան էր բացվում։ Սիրում էր նստել սանդուղքների վրա, և կամ ծառի տակ դրված թախտին։ Միայնակ նստած ծխամորճի ծխի մեջից ձգվող ժպիտով նայում էր իր ծաղկալից այգուն՝ ծայրածայր մաքուր ու խնամված, և նրան թվում էր կատարյալ դրախտ է բնությունը։ Գոհ էր իրեն բաժին ընկած բախտից, վայելում է հողի ոսկեառ արևից պտղավորված պարգևիների հրաշալիքները,  գույնզգույն ծաղիկների բույրը, հավքերի քաղցրօրոր դայլայլը։ Արևի պես արդար՝ ծերունին միշտ զայրանում էր, երբ փոքրոգի հարևանը՝ Կախմռութ Մարգարը (այդպես էին կնքել նրան համագյուղացիները), սրդողած գանգատվում էր հարսի զայրույթ առաջացնող առօրեական արարքներից։

2. Գտիր որդու, այգուն, բնությունը, պարգևների, արարքներից գոյականների հոլովն ու հոլովումը։

3․ Տեքստում գտնել գեղեցիկ, աստիճան, փթթուն, եդեմ, երփներանգ, թռչուն բառերի հոմանիշները։

գեղեցիկ-չքնաղ

աստճան-սանդուղք

փթթուն-ծաղկալից

եդեմ-դրախտ

երփներանգ-գույնզգույն

թռչուն-հավք

4․Տեքստից գտնել 3 հնչյունափոխված բառ։ 

ծխամորճ-ծուխ,

պտղավորված-պտուղ

տնակ-տուն

5․Առաջին նախադասությունը շարահյուսական վերլուծության ենթարկել (որոշել նախադասության անդամները)

Առաջադրանք

Անհրաժեշտ հաջորդականությամբ ստացված տեքստից դուրս գրիր դերանունները, որոշիր տեսակը։

4) Թե ինչպես (հարցական) է ճանճը զգում մագնիսային դաշտը, և ինչու է (հարցական) բնությունը նրան օժտել այդպիսի հատկությամբ, առայժմ պարզ չէ։ Ըստ երևույթին, նա ինչ-որ (անորոշ) զգայուն օրգան ունի, որն ընդունակ է մագնիսական ուժագծերի ուղղությունն զգալու ոչ պակաս ճշգրտությամբ, քան կողմնացույցը, բայց գիտնականներն առայժմ այդ (ցուցական) օրգանը չեն գտել։

3) Իսկ եթե (հարցական) մագնիսը զգուշորեն հեռացնեք, ապա ճանճը կսկսի մաքրվել՝ թաթը թաթին քսելով և թևերից ինչ-որ (անորոշ) բան քերելով։ Մի՞թե (հարցական) տարօրինակ չէ։

1) Միջատները շատ զգայուն են մագնիսական դաշտի նկատմամբ. բավական է հետևել տնային ճանճին, կողմնացույցով որոշել, թե որտեղ են (հարցական) հյուսիսն ու հարավը, և կտեսնեք, որ եթե քամի չկա, ոչինչ (ժխտական) չի խանգարում ճանճին. նա միշտ նստում է որոշակի (որոշյալ) ուղղությամբ՝ կա՛մ հյուսիս-հարավ, կա՛մ արևելք-արևմուտք։

2) Եթե նրան դնեք ուժեղ մագնիսի բևեռների միջև, նախ կսկսի անհանգստանալ, ապա ճնշված կանշարժանա նշված ուղղություններից մեկում։ Դուք կտեսնեք, թե ինչպես է նա գլուխը «հարդարում»։

1-2-3-4

Անհրաժեշտ փոփոխությունների ենթարկելով՝ փակագծի բառերը տեղադրիր բաց թողած տեղերում։

  • — Ո՜վ մարդիկ, երկնքից ձեր խնդրանքը միշտ իմ ոտքերի տակ է,— մրմնջաց բանաստեղծը։
  • Մարդիկ ոտքի էին կանգնում, կպչելով պատերին, խոնարհ գլուխ տալով՝ ընկրկելով փողոցով անցնում քաղաքապետի առջև։
  • Մենք խուսափում էինք նրա գործած արարքի մասին որևէ հարց տալ, թեև ինքը պահան էր զգում իր մտքերն արտահայտել։
  • Հաճախ նա գիշերները վեր էր թռչում խայթվքծի պես, գալարվում անկողնու մեջ, ճչում հրդեհում այրվողի նման, հետո լռում սարսափած։
  • Հո հիվանդ չե՞ս,— սրտագին ձայնով հարցրեց նա ինձ և աչքը ուշադիր մոտեցնելով նայեց,— գույնդ տեղն է միայն տխուր ես երևում։
  • Անթարթ հայացքով Լիլիթը շարունակ նայում էր սողունին, սակայն օձը, ի վերջո չդիմանալով նրա հայացքի կայծակին, սուլեց և մի ակնթարթում անհետացավ։

մարդիկ – ուղղական հոլով
ոտքի – սեռական հոլով, ի արտաքին հոլովում
բանաստեղծը – ուղղական հոլով

Առաջադրանք
1. Ընտրիր ներքևում տրված բառերից, անհրաժեշտ փոփոխություններ արա և տեղադրիր բացթողած տեղերում։

  • Եվ շրջելով հայացքը՝ նայեց կապույտ արշալույսի մեջ թաթախուն, երկնքի մեջ ճախրող թռչուններին:
    (ճախրել, շրջել, երկինք, կապույտ)
  • Նա վերադարձավ տուն, կանանց շտապով ձի նստացրեց և ճանապարհ դրեց, իսկ ինքը մնաց գյուղում՝ զինված սպասելով թշնամու գալստյանը:
    (նստել, սպասել, վերադառնալ, դնել)
  • Քույր ու եղբայր վաղուց նստած են իրենց հին տան առջև՝ կեռասի չորացած ծառի տակ, որի դժգույն տերևները մեղմորեն թափվում են նրանց վրա:
    (թափել, ինքը, չորանալ, տերև)
  • Գնացքը դանդաղ սահեց, իսկ կառամատույցին կանգնած էր երիտասարդը, ձեռքերը գրպանում, ոտքերը լայն բացած, անտարբեր դիտում էր նրա աստիճանաբար արագացող ընթացքը:
    (դիտել, կանգնել, բացել, գրպան)
  • Դաժան էր կայսեր հրամանը, խիստ պատիժ սպառնալիքով հրամայեց՝ պատերի քարերն այնպես ագուցել, որ երկու քարերի միջև անհնար լինի նույնիսկ ասեղ խրել:
    (ագուցել, կայսր, լինել, պատիժ)
  • Պատկերավոր ասել՝ ինչքան ժամանակ է անցել նրա գնալուց հետո, ժամանակի զգացողությունը կորչել է և այլևս դժվարանում եմ, թե ինչ պիտի անեմ առանց նրա:
    (կորչել, դժվարանալ, պատկերանալ, գնալ)

 Արտագրիր՝մեծատառերը թողնելով միայն անհրաժեշտ տեղերում։

  • Հինավուրց հիշատակներով հայտնի Աղթամար կղզին տարածվում է Վանա լճի հարավարևելյան մասում. նրա դիմաց հայկական Տավրոս եռնաշղթայի մաս կազմող Առնոս և Կապուտկող լեռներն են:
  • Մեծ Հայքի՝ Այրարատ նահանգի Արշարունքի գավառում՝ այնտեղ, ուր Մայր Արաքսը և Ախուրյանը խառնվում են իրար և կազմում մի հարթ թերակղզի, մեծազդեցիկ նախարարներից մեկի ապարանքն էր:
  • Առավոտյան Աստղիկը՝ Տարոնի դիցուհին, շրջապատված յոթ նաժիշտներով, իջնում էր Քարքե լեռան բարձունքից՝ Արածանիի՝ հայոց սրբազան գետի արծաթափայլ ալիքների մեջ լողանալու:
  • Մայրաքաղաքից մի ճանապարհ Գետառի ձորով կտրուկ դուրս է գալիս Նոր Նորք. այդ մայրուղուց են սկիղբ առնում Մարաշ. Նոր Արեշ և Ջրվեժ ձգվող ճանապարհները:
  • Մեր երկիրն ունեցել է շատ մայրաքաղաքներ՝ Արմավիր. Դվին, Անի, Արտաշատ … վերջինը Երևանն է:
  • Մի քանի տարում մայրաքաղաքի շուրջն ստեղծվեցին բազմաթիվ նոր թաղամասեր՝ մեր կորցրած եզերքների պատմական անուններով՝ Նոր Բութանիա, Մալաթիա, Զեյթուն, Կիլիկիա, Արաբկիր …
  • Հեռվում երևում էին Առջոառիճ լեռը, Հայկական Պարը, իսկ Ախուրյանի կիրճի հանդիպակած ափին՝ Անիի միջնաբերդը, Տիգրան Հոնենցի տաճարը:
  • Գրիգոր Զոհրապը կանգ առավ գրասեղանի մոտ և հայացքն ուղղեց Էդգար Շահինի «Փարիզուհին կառքում» նկարի, ապա նստեց, գրեց վերնագիրը՝ «Պատերազմի դաշտեն», և սկսեց խորհել Հայաստանի ճակատագրի մասին:
  • Լեռնաշատ Մոտկանի Շենիկ գյուղից, որ բազմել էր Ցրտուտ գետի ակունքի մոտ, ձորամիջյան կածանով դեպի Տավրոսի բարձունքներն էր գնում Խոդեդանը:
  • Եվ ահա Տիվանդորրի թափանցիկ ոսկեփոշու միջից Խոդեդանին երևացին երկնաբերձ գագաթներով Ծովասարը, Անդոկը, Բերդակը, Սմբատասարը:

Հրամայական՝միայն 2-րդդեմք, միայնապառնիժամանակ. Խոսի՛ր, խոսե՛ք։ Արգելականհրամայականը՝ մի՛ խոսիր, մի՛ խոսեք։

Ըղձականեղանակ (երանի). ունիմիայն 2 ժամանակ՝անցյալ՝ խոսեի, խոսեինք; ապառնի՝խոսեմ, խոսենք (բոլոր դեմքերով)։ Ժխտականանցյալը՝  չխոսեի, չխոսեինք; ժխտականապառնի՝ չխոսեմ, չխոսենք (բոլոր դեմքերով)

Ենթադրական եղանակ. ըղձականից՝ կ եղանակիչով՝ ապառնի՝կխոսեմ, կխոսենք; անցյալ՝կխոսեի, կխոսեինք (բոլոր դեմքերով)։ Ժխտականը՝ժխտական դերբայի միջոցով. չեմ խոսի, չենք խոսի,;  անցյալ՝ չէի խոսի, չէինք խոսի։

Հարկադրական եղանակ. ըղձականից՝պիտի կամ պետք է եղանակիչով. ապառնի՝պիտի խոսեմ, պիտի խոսենք; այնցյալ՝ պիտի խոսեի, պիտի խոսեինք։
Ժխտականը՝ չ ժխտական մասնիկը՝եղանակի չի վրա՝ապառնի՝չպիտի խոսեմ, չպիտի խոսենք; այնցյալ՝չպիտի խոսեի, չպիտի խոսեինք։

Առաջադրանք. գտի՛ր հրամայական եղանակի բայերը, որոշիր նաև սեռը և կազմությունը.

— Հե՜յ, քաջ Թաթուլ, կանչեց Շահը,
Անմա՞հ էիր քեզ կարծում.
Ե՛կ, բերել եմ ես քու մահը,
Ի՜նչ ես թառել ամրոցում։

Ե՛կ-չեզոք սեռի բայ

***

— Հապա լըցրե՜ք, իմ քաջ հյուրեր,
Բաժակներըդ լիուլի,
Խըմենք— Աստված կըտրուկ անի
Թուրը իմ քաջ Թաթուլի։

լցրեք-ներգործական

***

Պառկած է իբրև Թաթուլ իշխանը
Նազելի կընոջ գըլուխն իր կըրծքին,
Ու իբր ասում է՝ վե՛ր կաց, իմ հրեշտակ,
Թո՛ղ, որ սպանեմ ես էդ հըրեշին։

վեր կաց-չեզոք սեռի բայ

***

Է՜յ, հըսկեցե՛ք, ի՞նչ եք քընում,
Քաջ զինվորներ Թաթուլի.
Ո՞վ է, տեսեք, տանջվում մըթնում,
Քուն չի աչքին մոտ գալի։

տեսեք-ներգործական

***

Վե՜ր կացեք, վե՜ր, ամբողջ գիշեր
Մարդ է գընում ու գալի.
Հե՜յ, զարթնեցե՜ք, առյուծ քաջեր,
Պահապաններ Թաթուլի։

վեր կաց-չեզոք բայ

***

Ու լի դառնությամբ հարցընում է նա
Դալուկ, մարմարիոն Թըմկա տիրուհուն.
— Պատասխան տո՛ւր ինձ, մատնիչ սևաչյա,
Մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն…

տո՛ւր -ներգործական 

***

Հե՜յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

ականջ արեք- ներգործական 

ԱռաջադրանքԳտիր տրված հատվածի բայերի եղանակը, ժամանակը, սեռը, կազմությունը։

***

Լինեի չոբան սարերում հեռու,
Գայիր, անցնեիր վըրանիս մոտով,
Իրար նայեինք անուշ կարոտով,
Քնքուշ ժըպտայինք հանկարծ իրարու:

լինեի-Ըղձականեղանակ, չեզոք, անկանոն

գայիրըղձական, չեզոք, ածանցավոր

նայեինքըղձական,ներգործականանկանոն

ժըպտայինք-ըղձական, ներգործական, 

****

Երբեք Հաճի աղան այդպես անխնամ չէր փոխել քայլերր իրենց տնից խանութ գնալիս։ Այն Հաճի աղան, որի փողոցով անցնելն իսկ մի հանդես էր. աղայակա՜ն։ Միշտ հաստ շալը վաթսուն-յոթանասուն տարեկան կուզի վրայով վզին փաթաթած, երկար իրանը բերընքսիվար ընկնելու պես՝ առաջ թեքած, ուղտի վիզը առջև երկարած, սև ակնոցների արանքից սապատավոր քիթը օդի մեջ խրած, հայացքը դեպի հեռուն, մի կետի՝ ընթանում էր նա։ Եվ այդ ֆեսավոր Հաճին ծիսակատարությունների նման անխուսափելի գործելակերպեր ուներ փողոցով անցնելիս. գիտեր ամեն դար ու փոսի, քար ու ոտնատեղի սովորական պատռվածքը, և եթե սայլի, ոտքի կամ բնության հետևանքով քարերն ու ոտնատեղերը նոր կարգով դասավորվեին, Հաճի աղան կանգ կառներ, լրջորեն կկշռեր նոր ոտնատեղի վտանգի չափը, իր դեղնած գավազանի ծայրով բախելով, կստուգեր ոտքը դնելիք քարի հավատարմությունը և, գավազանը ցեխի կամ ջրի մեջ դիմհար տալով, զգույշ աքլորի պես ոտքերը գետնից պոկելով ու վար դնելով, գերագույն խնամքով կանցներ վտանգավոր տեղը։

***

Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,
Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,
Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,
Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին,
Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,
Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով…

Շարունակել առած-ասացվածքները

  • Եղիր քաղցած,բայց ազնիվ։
  • Լավ է մաքուր սիրտ ունենալ, քան լիքը քսակ։
  • Ոսկին մանր է գինը ծանր։
  • Ազնվությունը ամենալավ սովորությունն է։
  • Անազնիվ ճանապարհով եկածը նույն ճանապարհով էլ կգնա։
  • Գետի բերածը գետը կտանի։
  • Մեկ ծաղիկով գարուն չի գա։
  • Մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը։
  • Գայլի հետ ընկերացիր, փայտը ձեռիքցդ մի գցիր։
  • Գայլի անունն է դուրս գալիս, աղվեսն է աշխարհը շուռ տալիս։
  • Լավ է կույր լինես աչքով, քան մտքով։
  • Փոս փորողը ինքը կնգնի մեջը։
  • Ով աշխատի, նա կուտի։
  • Քանի լեզու գիտես, այնքան մարդ էս։
  • Փորձված թանը անփորձ մածունի հետ չեն փոխի։
  • Օձի կծածը կլավանա, լեզվի կծածաը չի լավանա ։

Հոլովում

Հոլովվելիս բառը փոփոխվում է: Ընդ որում՝ տարբեր բառեր փոփոխվում են տարբեր ձևերով:Այդփոփոխություններըկոչվումենհոլովումներ:

Գոյություն ունի փոփոխության երկու տեսակ:

1. Մի դեպքում բառի ուղիղ ձևին ավելանում են վերջավորություններ, կամ բառի վերջնահնչյունը փոխվում է այլ հնչյունի, այսինքն՝ փոփոխությունը տեղի է ունենում բառի վերջում՝ ծառծառի, այգիայգու, գառգառան, ԳրիգորենքԳրիգորենց և այլն:

Ինչպես տեսնում ենք, ծառ  և գառբառերի ուղիղ ձևերին ավելացել են ի  և ան  վերջավորությունները, իսկ այգի և Գրիգորենք բառերի վերջին ի և ք հնչյունները փոխվել են ու և ց հնչյունների:
Սա կոչվում է արտաքին հոլովում:

2․Մյուս դեպքում փոփոխությունը տեղի է ունենում բառի ներսում. որևէ ձայնավոր կամ երկհնչյուն փոփոխվում է` հայր-հոր, տուն-տան: Հայր բառում այ երկհնչյունը փոխվել է ո-ի, տուն բառում՝ ուձայնավորը փոխվել է ա-ի:
Սա կոչվում է ներքին հոլովում:  

Հայերենի արտաքին հոլովումներն են՝ -ի, -ու, -ան, -վա, -ոջ, -ց:

  • Ամենատարածվածը ի հոլովումն է՝ սարի, երեխայի և այլն:

Այդ հոլովմանն է ենթարկվում հայերենի բառերի մեծամասնությունը, ինչպես նաև եր, ներ վերջավորություններով կազմված հոգնակի թվով բոլոր բառերը, այդ թվում՝ այն բառերը, որոնք եզակի թվում ենթարկվում են այլ հոլովումների: Այդ պատճառով գոյականի հոլովումը որոշվում է ըստ եզակի թվի:

  • Ու հոլովման ենթարկվում են՝

 ի-ով վերջացող բառերի մեծամասնությունը՝ մատանի-մատանու, գինի-գինու և այլն,

 մարդ, ամուսին, անկողին, աստված, ձի բառերը, ինչպես՝ ձի-ձիու,

բայերի այն ձևը, որը ունի ել,ալ վերջավորություն, ինչպես՝ երգել-երգելու, խաղալ-խաղալու…

  • Ան հոլովման ենթարկվում են՝  

գրաբարում նվերջնահնչյուն ունեցող միավանկ բառերի մեծ մասը՝ լեռան, թոռան, դռան,

տարվա եղանակների անունները՝ գարնան, ամռան, աշնան, ձմռան,
ում վերջածանց ունեցող բառերը՝ հանդիպման, զեկուցման, մանուկ բառը՝ մանկան, եթե հասարակ անուն է:

  • Վա հոլովման ենթարկվում է՝ 

ժամանակի անունների մի մասը՝ ժամվա, օրվա, այսօրվա, առավոտվա, կեսօրվա, գիշերվա, ցերեկվա, շաբաթվա, ամսվա, տարվա և այլն:

Վայրկյան, րոպե, դար և այլ ժամանակի անուններ վա հոլովման չեն ենթարկվում, ինչպես՝ րոպե-րոպեի:  

  • Ոջ հոլովման ենթարկվում է  

մարդկանց ազգակցական կամ այլ հարաբերություններ ցույց տվող բառերի մի մասը՝ կնոջ, քրոջ, ընկերոջ, աներոջ, տիկնոջ, տիրոջ, սկեսրոջ, տալոջ, տեգրոջ և այլն: Սկեսրայր բառը ոջ հոլովման չի ենթարկվում. այն ենթարկվում է ի հոլովման՝ սկեսրայրի: 

  • Ց հոլովման ենթարկվում են

անք, ենք, ոնք ածանցներով հավաքականություն ցույց տվող բառերը՝ մերոնց, Վարդանանց, Սարգիսենց:

Ներքին հոլովումներն են` ա, ո:

  Ա  հոլովման ենթարկվում են՝

ության վերջածանցով բառերը՝ ուրախության,
տուն, շուն, ձյուն, սյուն, արյուն, անկյուն, անուն բառերը, ինչպես՝ ձյան, անվան:

 Ո հոլովման ենթարկվում են

 հայր,մայր,եղբայր բառերը:

Ուշադրություն. Բացի վերը նշված բառերից համապատասխան հոլովումների են ենթարկվում նաև այն բառերի մեծ մասը, որոնց համար դրանք վերջին բաղադրիչ են, օրինակ՝ կղզի-կղզու և թերակղզի-թերակղզու, հայր-հոր և նախահայր-նախահոր: 

Այլաձև հոլովումներ

Բացի նշված հոլովումներից գոյություն ունեն նաև այլաձև հոլովումներ, որոնց շատ քիչ թվով բառեր են ենթարկվում:

Այսպես՝  աղջիկաղջկա, սերսիրո, դուստրդստեր:
Կան նաև այնպիսի բառեր, որոնք ունեն և՛ ի հոլովման և այլաձև հոլովման ձևեր՝

Օրինակհույսհույսիհուսո, լույսլույսիլուսո, սուգսգիսգո, պատիվպատվիպատվո, կայսրկայսրիկայսեր, փախուստփախուստիփախստյան, գալուստգալուստիգալստյան, հանգիստհանգստիհանգստյանկորուստկորստիկորստյան:

Այլաձև հոլովում ունի նաև Աստված բառը՝ Աստծո:

Leave a comment