Հասարակագիտական ստուգատեսի մեկնարկը

Մարտի 1-ին կրթահամալիրում սկսվեց հասարակագիտական նախագծերի ամենամյա ստուգատեսը, որը ես շատ եմ կարևորում: Ստուգատեսը  մեկնարկեցինք կրթահամալիրի հիմնադիր տնօրենի՝ տիար Բլեյանի հետ հանդիպումով, ում հետ քննարկեցինք հայ-ադրբեջանական, ռուս-ուկրաինական և աշխարհաքաղաքական մի շարք հարցեր: 

Միանշանակ համաձայն եմ Տիարի այն մտքի հետ, որ ցանկացած քաղաքական գործընթացի ժամանակ պետք է բացառել պատերազմն ու բռնությունը։ Ի՞նչ կլիներ, եթե գոյություն չունենար այդ բռնության և ագրեսիայի գործոնը, մարդիկ կքննարկեին, կերկխոսեին և կընտրեին այլընտրանքային ճանապարհներ: 

Մեր հանդիպումն անցավ չափազանց հետաքրքիր, հարց ու պատասխանով, քննարկումով: Սովորողներն ազատ կերպով իրենց հարցերն էին ուղղում Տիարին։

Այսպիսով, հասարակագիտական ստուգատեսի մեկնարկը տրվեց չափազանց հետաքրքիր հանդիպում- քննարկումով, և վստահ եմ, որ նույն ոգով ու տեմպով էլ այն կշարունակվի։

Leave a comment